Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Ի՞նչ է խոլեսթերինը, եւ ի՞նչ պետք է իմանալ դրա մասին

Ի՞նչ է խոլեսթերինը, եւ ի՞նչ պետք է իմանալ դրա մասին

խոլեսթերինը ճարպանման միացություն է (լիպոպրոտեին), որն առաջանում է լյարդում եւ տեղափոխվում է օրգանիզմ շատ մթերքների հետ: Բնական ճանապարհով մարդու օրգանիզմում արտադրվում է 80 տոկոս խոլեսթերին, իսկ մնացած 20 տոկոսը օրգանիզմը ստանում է սննդի միջոցով:

 

 

Ոչ ամբողջ խոլեսթերինն է առողջությանը վատ, ինչպես շատերն են պնդում: Այն անհրաժեշտ է օրգանիզմին` տարբեր հորմոնների, վիտամին Դ-ի սինթեզման համար: Օրգանիզմի նման պահանջների համար խոլեսթերինի բավարար քանակություն է անհրաժեշտ:

Գիտնականներն առանձնացնում են խոլեսթերինի 2 տեսակ` բարձր եւ ցածր խտության: Ցածր խտության լիպոպրոտեինները համարվում են «վատ խոլեսթերին», որոնք անոթներում խցանում են առաջացնում` հանգեցնելով կաթվածների: Իսկ բարձր խտության լիպոպրոտեիններն, ընդհակառակը` համարվում են «լավ խոլեսթերին»:

 

խոլեսթերինի բարձր տոկոսն արյան մեջ ոչ մի ախտանիշ չի առաջացնում, այդ պատճառով շատերը չեն էլ կասկածում, որ իրենց արյան մեջ խոլեսթերինի տոկոսը շատ բարձր է: Իսկ հայտնի անոթաբաններից մեկն էլ ասում է. «խոլեսթերինն անգինա չէ, որ ցավի, այդ պատճառով էլ պետք է հաճախ ստուգվել»:

 

խոլեսթերինի ավելցուկը կուտակվում է զարկերակի պատերին, որը նպաստում է փոքրիկ վահանակների առաջացմանը, իսկ դրա արդյունքում նեղանում են անոթներն ու առաջանում է աթերոսկլերոզ: Այս դեպքում, հյուսվածքները սնուցող օգտակար նյութերի ու թթվածնի համար առաջացած խցանման պատճառով տեղի է ունենում հյուսվածքի մահացում: Եթե դա տեղի է ունենում սրտում, առաջանում է միոկարդի կաթված, եթե գլխում` գլխուղեղի կաթված:

 

Յուրաքանչյուր 20 տարին լրացած մարդը 5 տարին մեկ անգամ պիտի ստուգի արյան մեջ խոլեսթերինի քանակը: Դրա համար անհրաժեշտ է անցկացնել արյան բիոքիմիական անալիզ:

 

Առողջ մարդու ընդհանուր խոլեսթերինի մակարդակը արյան մեջ պետք է լինի 5,0մմոլ/լ, իսկ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով ու շաքարային դիաբետով տառապողների մոտ պետք է չբարձրանա 4,5մմոլ/լ-ից:

 

Բարձր խոլեսթերին ունենալու ռիսկային խումբ են համարվում ավելորդ քաշ ունեցողները, նստակյաց մարդիկ: Ֆիզիկական ակտիվության բացակայությունը օրգանիզմի վրա ունենում է գրեթե այն նույն ազդեցությունը, որն ունենում է ճարպակալումը, նույնիսկ, եթե կազմվածքով նիհար եք: Լավ խոլեսթերինի տոկոսն ընկնում է, բարձրանում է վատ խոլեսթերինը:

 

Նպաստավոր պայման կարող է հանդիսանալ նաեւ ժառանգականության փաստը, այսինքն՝ եթե ընտանիքում անոթային հիվանդներ կան, պետք է անընդհատ հետեւել խոլեսթերինի մակարդակին: Եվ ամենակարեւոր պայմանը, այն, որ ծխելն իջեցնում է լավ խոլեսթերինի մակարդակը: խոլեսթերինի մակարդակն իջեցնելու առաջին եւ կարեւոր նախապայմանը ծխելը թողնելն է: Պետք է անընդհատ ֆիզիկական վարժություններ անել, գոնե շաբաթվա մեջ 3 օր` սկսելով կես ժամից: Վերելակի փոխարեն կարելի է օգտվել աստիճանասանդուղքից, պետք է շատ քայլել, զբաղվել հեծանվասպորտով, պարել, լողալ: Կարեւոր ուշադրություն պետք է դարձնել սննդակարգին ու առհասարակ սննդի պատրաստման ձեւերին: Պատրաստելուց առաջ պետք է միսը ազատել ճարպից, իսկ թռչնամիսը` կաշվից: Սառեցրեք մսի արգանակն, ապա հավաքեք նրա վրայից ճարպաշերտը: Աղցանների վրա մայոնեզի փոխարեն լցրեք կիտրոնի հյութ եւ այլ համեմունքներ:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. da-med.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ